Երևանի Կիրովի անվան մանկական այգին իմ ամենասիրած վայրն է։ Այստեղ ես անցկացրել եմ մանկությունս ու այգու ամեն անկյան, ամեն ծառի հետ կապված բարի հիշողություններ ունեմ։ Մեր համար այն կոչվում էի (ու մինչև հիմա կոչվում է) Հեռու այգի։ Մենք ապրում էինք այգուց մեկ փողոց վերև, բայց մեր շենքին ավելի մոտ կար մի ուրիշ այգի, և այդ տրամաբանությամբ, Կիրովի այգին դարձավ մեզ համար Հեռու այգին։

Այգու աջ մասում, մեծ (կամ այն ժամանակ մեծ թվացող) հրապարակի կողքին աշխատում էր Գայանեն։ Գայանեն ուներ մուգ շագակակագույն մազեր, ու գեղեքիկ կլոր աչքեր։ Միշտ մազերը երկար էր պահում ու կապում էր, բայց դիմացը կարճ, այդպես կոչված “չոլկա” էր պահում։ Կարճ մազերը միշտ ընկնում էին դեմքին, ու նա անընդհատ դրանք ուղղում էի։ Գայանեին հիշում եմ կապույտ շապիկով, վրան էլ՝ մանր սպիտակ ծաղիկներ, չնայած որ երևի այդ շապիկից բացի շատ ուրիշ շորեր էր հագնում։ Նա շատ նուրբ ու բարձր ձայն ուներ։ Միշտ զրնգուն ու ծիծաղացող։ Բայց կարող է պատահի, ես եմ այդպես իրեն հիշում։

Գայանեն աշխատում էր կավիկներ ներկելու սեղանի մոտ։ Կավիկները, սպիտակ՝ գիպսից պատկաստած ֆիգուրներ էին, որոնք մենք ներկում էինք Գայանեի հետ միասին։ Կավիկ ընտրելը մեր մանկության ամենաբարդ որոշումն էր (դրանից կարևոր, երևի միայն դպրոցական օրագրի ընտրությունն էր)։ Գայանեի սեղանի մոտ միշտ կային ամենատարբեր կավիկները՝ սկսած փոքրիկ տափակ մեդալյոններից մինչև բարձր արձանիկներ։ Մենք միշտ ընտրում էինք միջինը՝ դելֆինի արձանիկ, ջրահարս, կամ էլ առյուծիկ։

Բարդ ընտրությունը կատարելուց հետո, սկսում էինք ներկել։ Գայանեից սովորել եմ գոգնոց բառը։ Հաստատ դպրոցում էլ էինք այն անցել, բայց Գայանեի ասածն էր տպավորվել մեջս։ Գոգնոցները Գայանեն պինդ կապում էր մեր վրա, որպեսզի ներկելուց շորերը չկեղտողվեն։ Գոգնոցները միշտ ներկոտ էին։ Դրանք հագնում էին կավիկներ ներկող բոլոր երեխաները։ Իսկ մենք մեզ արդեն մեծ էինք զգում, ու միշտ ասում էին, որ մենք արդեն շատ պարտաճանաչ ենք ու գոգնոցի կարիք չունենք։ Բայց Գայանեն միշտ համոզում էի, ու մենք նստում էին ճռճռան պլաստիկ սեղանների մոտ, կոպիտ կտորից գոգնոցներով և գույներով էինք լցնում մեր կավիկները։

Գայանեի առաջին դասերից էր՝ մի գույնի վրձինով մի մտեք ուրիշ գույների մեջ։ Միշտ լվացեք վրձինները հետո անցեք մյուս գույնին։ Դա ասելուց նա շատ լուրջ էր, թվում էի, կարծես փորձում էր վրձինների միջոցով կյանքի մասին մեզ դաս տալ։

Շուտով, սկսեցինք ավելի քիչ գնալ կավիկներ ներկելու։ Սկսեցինք ժամանել ուրիշ կենտրոնների՝ լողի, պարի, գրելու խմբակ, և Հեռու Այգու ժամանակ համարյա չկար։ Իսկ մի օր, մենք գնացինք Հեռու այգի, ու Գայանեն այնստեղ չէր։ Այնտեղ էր Գայաների գործատուն՝ ում դրանից առաջ էլ էինք տեսնում ու չէինք սիրում։ Նա Գայանեի բևեռային հակառակն էր։ Նա միշտ թվում էր ջղայն ու անհավես, չէր ծիծաղում, չէր անում կատակներ։ Նրան հարցրեցինք թե որտեղ է Գայանեն, երբ է հետ գալու, և այդյոք հետ գալու է։

Գործատուն, ում անունը այդպես էլ չիմացանք, ասեց որ Գայանեն դուրս է եկել գործից, որպեսզի կենտրոնանա իր ուսման վրա։ Այդ օրը շատ տխուր նստեցինք կավիկ ներկելու, գոգնոց չկապեցինք, իսկ ներկերը մեզնից առաջ արդեն ինչ-որ մեկը խառնել էր։

Մետ վեց տարի առաջ, Օպերայի հրապարակում նստած տեսանք մի աղջկա, շագանակագույն երկար մազերով, մեծ կլոր աչքերով։ Համարյա համոզված էինք՝ Գայանեն է։ Երկար նայում էինք իրա վրա, սպասում էինք մեզ նկատի, մոտիկանա և զրգնուն ծիծաղեցող ձայնով մեզ ողջունի։ Նա մեզ չնկատեց, իսկ երբ վեր կացավ որ գնա, նկատեվին որ նա Գայանեից շատ ավլեի բոյով և նիհար է։

Գայանեին այլև չեմ տեսել, ոչ այգում, ոչ էլ հանկարծակի փողոցում։ Չնայած նույնիսկ եթե տեսնեի դժվար ճանաչեինք միմյանց։